‘Սպանված կուրսանտի ճակատը համբուրելու անհրաժեշտություն չեղավ, քանի որ նրա ծնողները բողոքի ցույց չարեցին. Մամուլ’

1345

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ոչ այցելել է Սյունիքում մարզպետի հետ վիճաբանության ընթացքում վիրավորված հրամանատար Արտակ Բուդաղյանին, ոչ էլ համբուրել Ռազմական ակադեմիայում զինակցի կողմից սպանված 21-ամյա կուրսանտ Սիփան Մովսիսյանի ճակատը։ Երեկ նա գործուղվել է Մինսկ։ Վերադառնալուց հետո կայցելի՞ արդյոք հոսպիտալում գտնվող Բուդաղյանին, որը համարվում է մեր բանակի պարկեշտ հրամանատարներից մեկը, ՊՆ խոսնակը չկարողացավ հստակ պատասխանել։ Մինչդեռ Օհանյանը նախագահական ընտրությունների շեմին շտապեց նախագահի թեկնածու, վիրավոր Հայրիկյանին տեսության, որն իր կառույցի հետ ոչ մի առնչություն չուներ։ Իսկ սպանված կուրսանտի ճակատը համբուրելու անհրաժեշտություն չեղավ, քանի որ նրա ծնողները Նոյեմբերյանում սպանված Լյուքս Ստեփանյանի հարազատների նման բողոքի ցույց չարեցին ու Օհանյանից հրապարակային պատասխանատվություն չպահանջեցին։

Նախորդ հոդվածը‘Բուդաղյան եղբորը օդանավակայանում դիմավորել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Կառավարությունը հերթական գաղտնի համաձայնությունն է ձեռք բերե՞լ. Մամուլ’