‘Սպանվել է ԲԱՄՕ ընկերության սեփականատերը. Մամուլ (տեսանյութ)’

2196

Երեկ գիշերը Մոսկվայում սպանվել է ԲԱՄՕ ընկերության սեփականատեր Մուրադյան եղբայրներից Հովիկ Մուրադյանը. այդ մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել մոսկովյան իր լավատեղյակ աղբյուրներից, որն ավելի ուշ պաշտոնապես հաստատել են ՌԴ իրավապահները: Ըստ այդմ՝ Ռուսաստանում հայտնի գործարար Հովիկ Մուրադյանին Մոսկվայի էլիտար հյուրանոցներից մեկի՝ Lotte Plaza Hotel-ի մոտ իր մեքենայից իջնելիս դանակահարել է դիմակավորված անձը:

Նշենք, որ Մուրադյան եղբայրներից առավել հայտնի է Մուրադ Մուրադյանը, որն այժմ Իրաքում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն է: Ծնունդով մարտունեցի այս գործարարների «ԲԱՄՕ» ընկերությանն է պատկանում Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը, որը երկար ժամանակ է՝ չի կարողանում վճարել աշխատակիցների աշխատավարձերը: Իսկ վերջին շրջանում խոսակցություններ էին պտտվում, թե «ԲԱՄՕ»-ի սեփականատեր եղբայրները միմյանց հետ ևս խնդիրներ ունեն: Ի դեպ, Մուրադյանները ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վահագն Մախսուդյանի խնամին են:

Նախորդ հոդվածը‘Հայաստանի հավաքականը 4:0 հաշվով սենսացիոն հաղթանակ տարավ Դանիայում’
Հաջորդ հոդվածը‘Եվս մի փակ շուկա՝ այս անգամ Թոխմախի Մհերին. Մամուլ’