‘Սպառազինության արտահանման ծավալներով Ռուսաստանը գերակատարել է պլանը’

702

2012 թ. Ռուսաստանը գրեթե 12 տոկոսով գերակատարել է սպառազինության և ռազմական տեխնիկայի արտահանման պլանը: Այս մասին երկուշաբթի հաղորդել է РИА Новости-ն՝ հղում անելով Ռազմատեխնիկական համագործակցության գծով դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինին: «Նախնական տվյալներով՝ ռազմական նշանակության արտադրանքի արտահանումը կազմել է 15,16 միլիարդ դոլար, պլանի տեսակետից՝ 111,8 տոկոս»,- հայտարարել է Ֆոմինը:

2011 թ. համեմատությամբ՝  Ռուսաստանի ռազմական էքսպորտն աճել է երկու միլիարդ դոլարով: 2012 թ. Ռուսաստանն սկսել և շարունակել է համագործակցությունը մի շարք արտասահմանցի գործընկերների, այդ թվում՝ Գանայի, Օմանի, Թանզանիայի և Աֆղանստանի հետ: Ընդհանուր առմամբ՝ ռուսաստանյան ռազմական արտադրանքն արտահանվում է աշխարհի ավելի քան 80 երկրներ,որոնցից ամենախոշոր գնորդը Հնդկաստանն է: Ռազմական արտահանման ծավալով  Ռուսաստանը երկրորդ տեղում է՝ ԱՄՆ-ից հետո: Ֆոմինի խոսքերով՝ 2003 թվականից ռուսաստանյան  ռազմական էքսպորտն աճել է եռակի: Նույնքան մեծացել է նաև պատվերների ծավալը, որն այժմ գերազանցում է 46 միլիարդ դոլարը, հաղորդում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը
Հաջորդ հոդվածը‘Հայտարարություն. Հայաստանի իրավապահ համակարգն է օգնել Վլադ Մանգասարյանին թալանել սփյուռքահայ գործարարին’