Սպառնացել են պայթեցնել «Մանչեսթեր Յունայթեդի» ավագի տունը

313

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Հարի Մագուայրը դիմել է ոստիկանություն իր առանձնատունը պայթեցնելու սպառնալիքների առիթով, հաղորդում է բրիտանական The Guardian-ը։

Անգլիացի ֆուտբոլիստը էլեկտրոնային փոստով ստացել է նամակներ, որոնցով նրան հայտնել են, թե առանձնատանը ռումբ է տեղադրված։ Ոստիկանները ծառայողական շների ներգրավմամբ վտանգավոր որեւէ նյութ չեն հայտնաբերել։

Մագուայրն ապրում է հարսնացուի եւ երկու զավակների հետ։

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է «Արսենալի» հետ Անգլիայի առաջնության 34-րդ տուրի հանդիպմանը, որը տեղի կունենա ապրիլի 23-ին Լոնդոնում։

Նախորդ հոդվածըՈւկրաինայի ԱԱՊԽ․ Մեդվեդչուկը հարցաքննվում է
Հաջորդ հոդվածըԱմերիկայի գավաթ․ Արոնյանն ու Սեւյանը կիսաեզրափակիչում են