‘Սպառողների միության նախագահ. Ուշադիր եղեք ու Բաղրամյան 26-ին մի մեղադրեք’

1121

Պետական և հասարակական վերահսկողությունն իր արդյունքն ունենում է. ժամկետանց, չմակնշված և այլ տեսակի սննդից թունավորումների դեպքերը համատարած չեն: Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանն այսօր ասուլիսի սկզբում լավատես էր: «Պոտենցիալ վտանգը տոնավաճառներում, փողոցում, գետնացումներում վաճառվող սննդից է: Որոշ ժամանակ առաջ, օրինակ, մակնշված ձու կարելի էր գտնել միայն մեր գրասենյակի չհրկիզվող պահարանում, իսկ հիմա ամենուր մակնշված է, ուրիշ խնդիր է, որ 5 օր առաջվա ամսաթվով է»,-ասաց Արմեն Պողոսյանը:

Նրա խոսքով ՝ ուշադիր պետք է լինել հատկապես կաթնամթերք և մսեղեն գնելիս.«Ուշադիր եղեք ու Բաղրամյան 26-ին մի մեղադրեք»,-ասաց Արմեն Պողոսյանը:

Խնդիրը հացին և շաքարավազին է վերաբերում. «Հացի մեջ օդ է, շաքարավազն էլ՝ խոնավ: Շատ մեծ ստվերային գործընթաց կա: Մեր հորդորները ՏՄՊՊՀ-ին, կառավարությանը մնում են անպատասխան, չնայած խաբեությունը բացահայտելը շատ հեշտ է»: Արմեն Պողոսյանը նաև տեղեկացրեց, որ հավի, հավամթերքի և ձվի համար երեքշաբթի օրը նմուշներ են ուղարկել լաբորատորիա, արդյունքները կլինեն և կհրապարակվեն երկուշաբթի կամ ուրբաթ, հաղորդում է panarmenian.net-ը:

Նախորդ հոդվածը‘Յայա Տուրեն` 2012թ. Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստ’
Հաջորդ հոդվածը‘Խոշոր ավտովթար Երևան-Վանաձոր ճանապարհին. Բախվել են 30-ից ավելի ավտոմեքենաներ ‘