‘Սպասվում են էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ’

1096

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունվարի 21-ին՝  պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
 

Արարատի մարզի`

10:00-16:00 Արարատ քաղաքի Շահումյան, Սերոբ Աղբյուր, Սալակիթ, Ղուկասյան փողոցները` մասնակի, Տափերական գյուղը` մասնակի,
 

Վայոց Ձորի մարզի`

11:00-13:00 Վայք քաղաքի Երկրաբանների փողոցի «Օրանժ Արմենիա», «ԱրմենՏել» ընկերությունների բջջային կայանները, «Մուլտիմեդիա- Կենտրոն» ընկերության հեռուստակայանը, Ջերմուկի խճուղու «Ղ-Տելեկոմ» ընկերության բջջային կայանը:

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել շուրջօրյա գործող 1-80 և 0 8000 0 180 հեռախոսահամարներով:

Նախորդ հոդվածը‘Յոզեֆ Բլատեր. ԱՊՀ առաջնության գաղափարը հակասում է ՖԻՖԱ-ի սկզբունքներին’
Հաջորդ հոդվածը‘Վարչական դատարանը մերժել է Նարինե Մկրտչյանի հայցը’