‘Սպասվում են տեղումներ’

1200

Հանրապետության տարածքում`

Հունիսի 11-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 12-ի գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հյուսիսային շրջաններում, 13-15-ին Շիրակում, Լոռիում և Տավուշում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևելյան 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունիսի 12-15-ին աստիճանաբար կբարձրանա ընդհանուր առմամբ 7-10 աստիճանով:

Երևանում`

Հունիսի 11-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է, 12-ին՝ օրվա երկրորդ կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 15-20 մ/վրկ: 13-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանի հունիսի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

Օդի առավելագույն ջերմաստիճան 35.00C (1969 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան 7.60C (1930 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 21.10C

Նախորդ հոդվածը‘Էլի կերդվի ավելի գեղեցիկի խոստումներով. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Օրվա աստղագուշակ’