‘Սպասվում են տեղումներ ‘

909

Դեկտեմբերի 4-ին օրվա երկրորդ կեսից, 5-ին, 7-ի ցերեկը, 8-ին շրջանների զգալի մասում, 6-ի գիշերը արևելյան շրջաններում, սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում թաց ձյան տեսքով: դեկտեմբերի 4-ի գիշերը, 6-ի ցերեկը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Քամին` հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 4-ին գիշերը կբարձրանա 3-4, 4-5-ի ցերեկները կնվազի 5-8 աստիճանով:

Երևանում`

Դեկտեմբերի 4-ին օրվա երկրորդ կեսին, 5-ին, 7-ի ցերեկը, 8-ին սպասվում է անձրև: Դեկտեմբերի 4-ի գիշերը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հնարավոր է քամու ուժգնացում 15-20մ/վրկ:

 

Երևան քաղաքի դեկտեմբերի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ

• Օդի առավելագույն ջերմաստիճան    15.10C (1935 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան       -15.90C (1953 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան    1.50C

 

Նախորդ հոդվածը‘Ահազանգ. խաթարում են «Պարզ լիճ» բնության հուշարձանի բնական տեսքը և էկոհամակարգը (Ֆոտոշարք) ‘
Հաջորդ հոդվածը‘«ՀԺ». Ֆարմանյանն էլ է մտահոգված ակտիվիստների դատավճռո՞վ’