‘Սպասվում է անձրև և ամպրոպ’

1339

Հունիսի 10-ին հանրապետության գրեթե ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև ու ամպրոպ: Ինտենսիվ, առատ անձրևներ են հավանական արևելյան շրջաններում, հատկապես` Լոռիում և Տավուշում, այստեղ մեծ է նաև կարկուտի հավանականությունը: Տաթևում նույնպես պարբերաբար հնարավոր է անձրև և ամպրոպ:

Իսկ արևմտյան շրջաններում, նաև Արարատյան դաշտում անձրևի հավանականություն կա օրվա 2-րդ կեսին: Հանրապետությունում տեղ-տեղ հնարավոր է սաստիկ քամի 20-22մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը հունիսի ցերեկը մի փոքր կնվազի:

Նախորդ հոդվածը‘Լիբիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հրաժարական է տվել ‘
Հաջորդ հոդվածը‘Սիրիայում զինյալները գնդակահարել են 15-ամյա պատանու’