‘Սպասվում է առանց տեղումների եղանակ’

856

Դեկտեմբերի 9-ի գիշերը , 12-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են առատ տեղումներ: Առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ, բուք, ճանապարհներին` մերկասառույց և ցածր տեսանելիություն: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը:

Հայաստանի տարածքում` դեկտեմբերի 10-ին, 11-ի գիշերը, 13-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 9-ին Վայոց Ձորում և Սյունիքում, 11-ի ցերեկը , 12-ին, 13-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյուն:

Քամին հյուսիս-արևմտյան 5-10 մ/վրկ, 8-9-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 9-10-ին աստիճանաբար կնվազի 8-10, 12-13-ի գիշերը կբարձրանա 7-8 աստիճանով:

Երևանում՝ դեկտեմբերի 9-ին, 10-ին, 11-ի գիշերը, 13-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-ի ցերեկը և 13-ի գիշերը հնարավոր են, իսկ 12-ին սպասվում են տեղումներ:

Նախորդ հոդվածը‘Լեւոն Խեչոյան. Շաբաթ, կիրակի’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ բոլոր մարզերի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց. ԱԻՆ’