‘Սպասվում է առանց տեղումների եղանակ’

917

ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության հաղորդմամբ Հայաստանի տարածքում հունիսի 20-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 22-24-ին շրջանների զգալի մասում, գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ, 21-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Քամին հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում ` 18-23 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 20-21-ին կբարձրանա 2-4 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կնվազի:

Երևանում՝  Հունիսի 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 22-24-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:

Երևանի հունիսի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ

• Օդի առավելագույն ջերմաստիճան 36.50C (1974թ)

• Օդի նվազագույն ջերմաստիճան 8.80C (2002թ)

• Օդի միջին օրական ջերմաստիճան 22.60C

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Սերժը՝ տրամաբանության դեմ խփած լավագույն գոլի հայկական վան Պերսի ‘
Հաջորդ հոդվածը‘Օֆշորի գործով Տիգրան Սարգսյանի «զինակիցը» արտահանձնվել է և կալանավորվել’