‘Սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ’

1099

Հանրապետության տարածքում՝

Հունիսի 28-ի գիշերը, հուլիսի 1-ին, 2-ի գիշերը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Հունիսի 28-ի, հուլիսի 2-ի երեկոյան ժամերին, 29-30-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 29-30-ին կնվազի 3-4 աստիճանով, հուլիսի 1-2-ին նույնքան կբարձրանա: 

Երևանում՝    
 
Հունիսի 28-ի գիշերը, հուլիսի 1-ին, 2-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հունիսի 28-ի, հուլիսի 2-ի երեկոյան ժամերին, 29-30-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն:
 

 
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն
 
 


Նախորդ հոդվածը‘ԵՄ-ն Մոսկվային 3 օր ժամանակ է տվել՝ Ուկրաինայի հանդեպ դիրքորոշումը փոխելու համար’
Հաջորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Անդարդը, կամ՝ հայ-վրացական հարաբերությունների հերն էլ անիծած’