‘Սպասվում է մառախլապատ, կայուն ցուրտ եղանակ’

1296

ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից հայտնում են, որ Հայաստանի տարածքում դեկտեմբերի 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ, մառախուղից թույլ ձյուն: Քամին արևմտյան 1-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 24-26-ին, բացառությամբ Արարատյան դաշտի, աստիճանաբար կբարձրանա` 2-3 աստիճանով: 

Երևանում՝  դեկտեմբերի 24-28-ին ժամանակ առ ժամանակ կդիտվի մառախուղ, մառախուղից թույլ ձյուն:

Երևանի դեկտեմբերի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ`

• Օդի առավելագույն ջերմաստիճան     11.50C (1937 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան         -16.00C (2006 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան    -2.20C

Նախորդ հոդվածը’69 ծառայողական ավտոմեքենայի փոխարեն կարելի էր 207 բնակարան ձեռք բերել Գյումրիի անօթևան ընտանիքների համար. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘«Քանի դեռ ողջ եմ…». նախագիծ կյանքի ու ապրելու մասին’