‘Սպասվում է ջերմաստիճանի կտրուկ անկում ‘

1813

Վերջին երեք օրերին հանրապետության տարածքում դիտվել է օդի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում մոտ 8-10 աստիճանով: Մարտի 15-ին առավելագույն ջերմաստիճանը լեռնային շրջաններում գրանցվել է +10…+130C, Լոռիում` +15…+180C, Տավուշում` +15…+200C, Արարատյան դաշտում` +21…+230C, Արագածոտնի և Սյունիքի նախալեռներում` +20…+220C, Սյունիքի Հովիտներում` մինչև +260C:

Մարտի 16-ին, ժամը 10.00 դրությամբ ջերմաստիճանի բարձրացումը հանրապետության տարածքում շարունակվում է և մարտի 15-ի նույն ժամի հետ համեմատ` ջերմաստիճանը բարձրացել է միջինը 4-5, Լոռիում և Սյունիքի նախալեռների առանձին հատվածներում` 7-12 աստիճանով:

Ջերմաստիճանի աճը կշարունակվի մինչև մարտի 17-ի օրվա առաջին կեսը ներառյալ: Մարտի 17-ի երեկոյան ժամերից, մարտի 18-ին և մարտի 19-ի գիշերը ցուրտ մթնոլորտային ճակատի անցմամբ պայմանավորված ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով: Մարտի 18-ի ցերեկը օդի ջերմաստիճանը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց Ձորի լեռնային շրջաններում կտատանվի -2…+30C, Լոռիում` +3…+80C, Տավուշում` +6…+100C, Արագածոտնի նախալեռներում` +8…+120C, Արարատյան դաշտում և Վայոց Ձորի նախալեռներում` +8…+130C, Սյունիքի հովիտներում` +7…+100C, Սյունիքի նախալեռներում` +2…+5, Արցախում` +6…+100C, Երևանում` +11…+130C սահմաններում:

Մարտի 19-ի գիշերը օդի ջերմաստիճանը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց Ձորի լեռնային շրջաններում կտատանվի -5…-100C, Լոռիում` -2…-70C, Տավուշում` +1…+40C, Արագածոտնի նախալեռներում` +1…+40C, Արարատյան դաշտում և Վայոց Ձորի նախալեռներում` +1…+40C, Սյունիքի հովիտներում` +2…+50C, Սյունիքի նախալեռներում` 0…+4, Արցախում` +2…+50C, Երևանում` +1…+30C սահմաններում:

Պայմանավորված մոտեցող ցիկլոնի ուժի թուլացմամբ, որոշակիորեն կնվազի նաև մարտի 17-ից 18-ը սպասվող տեղումների ինտենսիվությունը և կփոքրանա գետերում ջրի մակարդակի կտրուկ բարձրացման վտանգը:

Նախորդ հոդվածը‘ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մարտի 21-ին կայցելեն Երևան’
Հաջորդ հոդվածը‘Հայտնի է Չինաստանի նոր ԱԳ նախարարի անունը’