‘Սպասվում է ջերմաստիճանի տատանում 3-4 աստիճանի սահմաններում’

1191

ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը հայտնում է, որ Հայաստանի տարածքում՝ հունվարի 17-ի գիշերը շրջանների մեծ մասում, ցերեկը` արևելյան շրջաններում սպասվում են թույլ տեղումներ: 18-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան `2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 18-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով, 20-21-ին նույնքան կբարձրանա:

Երևանում՝ հունվարի 17-ի գիշերը սպասվում են թույլ տեղումներ: 17-ի ցերեկը, 18-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանի հունվարի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան    13.80C (1967 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան        -21.20C (2008 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան    -4.00C

Նախորդ հոդվածը‘Բակո Սահակյանը լրացուցիչ զգոնություն ու պատրաստվածություն է պահանջել զինված ուժերից’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը ցավակցություն է հայտնել Գյումրիի ողբերգության առնչությամբ’