‘Սպասվում է փոփոխական ամպամածություն’

1102

Հանրապետության տարածքում`փետրվարի 1-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է, 2-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ` առավելապես ձյուն , 3-5-ին  սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան 2-7մ/վրկ, 2-ին, 3-4-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ, ճանապարհներին մերկասառույց, առանձին հատվածներում բուք և մառախուղ: Օդի ջերմաստիճանը 2-ի ցերեկը և 3-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով, 3-ի ցերեկը, 4-5-ին աստիճանաբար  կբարձրանա 6-9 աստիճանով:

Երևան քաղաքում`փետրվարի 1-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում, փետրվարի 2-ին սպասվում են տեղումներ,  3-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի փետրվարի 1-ի բազմամյա կլիմայական տվյալներ

· Օդի առավելագույն ջերմաստիճան   13.00C (1987թ.)

· Օդի նվազագույն ջերմաստիճան      -23.10C (1928թ.)

· Օդի միջին օրական ջերմաստիճան   -2.10C

 

 

Նախորդ հոդվածը‘Օրվա աստղագուշակ’
Հաջորդ հոդվածը‘Վթարային վիճակ դպրոցում’