‘«Սպարտակը» բարձրացրել է Մովսիսյանի աշխատավարձը’

986

Արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը երկարաձգել է պայմանագիրը Մոսկվայի «Սպարտակի» հետ։

Ռուսական «Известия» պարբերականի տվյալներով՝ նոր պայմանագրով Մովսիսյանն ավելի բարձր աշխատավարձ կստանա, քան նախորդ պայմանագրով։

Հարձակվողի աշխատավարձը կկազմի 3.5 մլն եվրո, իսկ պայմանագիրը կնքվել է «4+1» սկզբունքով։ Աղբյուրը նշում է նաև, որ հայ ֆուտբոլիստը 1.5 մլն եվրոյի չափով բոնուսներ կարող է ստանալ, եթե 20 միավոր ունենա «գոլ+փոխանցում» սկզբունքով։

Նախորդ հոդվածը‘Էռնեկյանը հրաժարվել է ԱԳՆ շենքից. Նրա «քցել են». «ՉԻ»’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը հերթական հարսանիքին է մասնակցել’