‘«Սպարտակը» Գերմանիա է մեկնել առանց Մովսիսյանի’

1301

Մոսկվայի «Սպարտակի» պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ակումբը նախապատրաստվում է նոր մրցաշրջանին և նորանշանակ գլխավոր մարզչի հետ թիմն այսօր մեկնում է Գերմանիա` հունիսի 23-ից 29-ն ընկած ժամանակահատվածում անցկացնելու նախատեսված առաջին ուսումնամարզական հավաքը: Այս հավաքին մեկնում են 26 ֆուտբոլիստներ:

Ինչպես գրում  է football365.am-ը, պարզ է, որ Արաս Օզբիլիզի անունը չէր կարող լինել Գերմանիա մեկնողների ցանկում, քանի որ հայ ֆուտբոլիստը ծնկի առաջնային խաչաձև կապանի առաջին վիրահատությունից հետո վերականգնման փուլ է անցնում և նախապատրաստվում է երկրորդ վիրահատությանը, որը, ինչպես «Ֆուտբոլ 365»-ին հայտնել է «Սպարտակի» բժշկական բաժանմունքի ղեկավար Մ. Վարդապետովը, ամենայն հավանականությամբ տեղի կունենա օգոստոս-սեպտեմբեր ժամանակահատվածում: Գերմանիա մեկնող «սպարտակցիների» ցանկում բացակայում է մեր մյուս հայրենակցի` Յուրա Մովսիսյանի անունը: Ակումբի պաշտոնական կայքը նշում է, որ Մովսիսյանը իրենց կմիանա Գերմանիայում` հունիսի 26-ին:

Նախորդ հոդվածը‘«Ռեֆորմ» հ/կ-ն կոչ է անում հասարակական կազմակերպություններին միանալ 12 կետերի պահանջին’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Ռևերանսների ժամանակը վաղուց անցել է, պարոնա՛յք’