Սպերցյանը մեկնաբանել է «Միլանի» կողմից հետաքրքրության մասին լուրերը

266

Ռուսական «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն արձագանքել է մամուլում տարածված այն լուրերին, թե «Միլանը» հետաքրքրված է իր ծառայություններով:

«Անկեղծ ասած, այդ մասին ես ոչինչ չգիտեմ: Ինձ հետ այնտեղից որևէ մեկը կապի դուրս չի եկել։ Որտե՞ղ կցանկանայի խաղալ: Ես դեռ չգիտեմ։ Ես երազանք ունեմ, բայց քանի դեռ «Կրասնոդարում» եմ, ցանկանում եմ հաղթել Ռուսաստանի գավաթը, մենք հնարավորություն ունենք: Կտեսնենք, թե ինչ կլինի հետո»,- Սպերցյանի խոսքերն է մեջբերում RB Sport-ը։

Ավելի վաղ ռուս լրագրող Իվան Կարպովը հայտնել էր «Միլանը» բանակցություններ է վարում «Կրասնոդարի» հետ՝ Սպերցյանի հնարավոր տրանսֆերի շուրջ։ Նրա խոսքով՝ կողմերը քննարկել են հայ ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը։ Իտալական ակումբը Սպերցյանի համար առաջարկում է 8 մլն եվրո, իսկ ռուսական ակումբը ցանկանում է 12 մլն եվրո ստանալ: Տրանսֆերը կարող է կայանալ արդեն առաջիկա ամռանը։ Ավելի ուշ իտալական ակումբի մարզական տնօրենը հերքել էր այս տեղեկությունը։

Նախորդ հոդվածըՄոդին ընդունել է Հիրսիմայում G-7-ի գագաթնաժողովին մասնակցելու հրավերը
Հաջորդ հոդվածըԹուրքիան կարող է հաստատել Շվեդիայի մուտքը ՆԱՏՕ՝ մինչև դաշինքի հուլիսյան գագաթնաժողովը