Սպերցյանի գործակալն արձագանքել է հայ ֆուտբոլիստի՝ «Յուվենտուս» տեղափոխության շշուկներին

121

Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի գործակալ Ռաֆայել Պիմենտան անդրադարձել է իտալական «Յուվենտուսի» կողմից հետաքրքրության մասին հարցին։ 

«Մեզ ոչինչ հայտնի չէ Էդուարդի նկատմամբ «Յուվենտուսի» հետաքրքրության մասին։ Նա «Կրասնոդարի» ֆուտբոլիստ է»,-գործակալի խոսքը մեջբերում է РБ Спорт թելեգրամյան ալիքը։ 

Ավելի վաղ որոշ լրատվամիջոցներ հայտնել էին, որ Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված են իտալական որոշ ակումբներ՝ այդ թվում «Յուվենտուսը»։ 

Նախորդ հոդվածը«Ռոման» նոր պայմանագիր կառաջարկի Մոուրինյոյին
Հաջորդ հոդվածըՀոլանդը մտադիր չէ հեռանալ «Մանչեսթեր Սիթի»-ից