Սպերցյան․ Սեւիկյանն ուժեղ ֆուտբոլ է խաղում, նա կօգնի Հայաստանի թիմին լինել ավելի ուժեղ

172

«Կրասնոդարի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մեկնաբանել է «Պարի Նիժնի Նովգորոդի» հարձակվող Էդգար Սեւիկյանի որոշումը հրաժարվել Ռուսաստանի հավաքականում հանդես գալու հնարավորությունից եւ հանդես գալ Հայաստանի հավաքականում։

«Հենց իմացա Էդգար Սեւիկյանի որոշման մասին, անմիջապես գրեցի նրան։ Երբ հանդես էինք գալիս Կրասնոդարում, խոսել եմ նրա հետ։ Սեւիկյանը շատ լավ տղա է եւ իսկապես մեծ ֆուտբոլային տաղանդ է։

Հիմա նա ուժեղ ֆուտբոլ է ցուցադրում։ Ես հաջողություն մաղթեց նրան եւ ասացի, որ սպասում ենք Հայաստանի հավաքականում։ Մենք շատ լատ թիմ ունենք եւ կընդունենք նրան։ Սեւիկյանը կօգնի Հայաստանի հավաքականին լինել ավելի ուժեղ»,- Սպերցյանի խոսքը մեջբերում է Sport-express.ru-ն։

22-ամյա Էդգար Սեւիկյանը «Պարի Նիժնի Նովգորոդում» մասնակցել է 10 հանդիպման, խփել է 4 գոլ։

Նախորդ հոդվածըԽուան Մատան հեռացավ Եվրոպայից
Հաջորդ հոդվածըՀՀ ՊՆ-ն հերքում է