Սպերցյան. Ես դեռ ոչ մեկի հետ չեմ խորհրդակցել իմ ապագայի վերաբերյալ

412

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մեկնաբանել է իր ծառայություններով եվրոպական մի շարք ակումբների հետաքրքրության մասին լուրերը։

«Ես, ինչպես դուք, կարդում եմ բոլոր լուրերը մամուլում: Ես ոչինչ չգիտեմ: Ինձ ոչ ոք չի զանգել։ Ինչպես և իմ ծնողներին:

Ես դեռ ոչ մեկի հետ չեմ խորհրդակցել իմ ապագայի վերաբերյալ։ Եվրոպայում խաղալու ցանկություն կա։ Բայց ես այստեղ եմ՝ Կրասնոդարում:

Ցանկանում եմ հաջողությունների հասնել ակումբի հետ»,- մեջբերում է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստին Чемпионат-ի թղթակիցը:

Նախորդ հոդվածըԳարեթ Բեյլը հաջողությամբ մեկնարկել է գոլֆի մրցաշարում
Հաջորդ հոդվածըՌոնալդուն փրկում է Ալ-Նասրին պարտությունից` իր առաջին գոլը խփելով Սաուդյան Արաբիայի առաջնությունում