‘Սպիտակի քաղաքապետի կողմից ծեծի փաստով քրեական գործ է հարուցել’

813

Քաղաքացուց ստացած հաղորդման հիման վրա Լոռու մարզի դատախազությունում հարուցել է քրեական գործ` Սպիտակի քաղաքապետի կողմից նույն քաղաքի բնակչին ծեծի ենթարկելու փաստի առթիվ: Մասնավորապես, ըստ 168.am-ի, Սպիտակի քաղաքացի Լ.Մարյանը հաղորդում է ներկայացրել, որ 2013թ. հուլիսի 9-ին Սպիտակ քաղաքի Տեր-Սիմոնյան փողոցում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ քաղաքապետ Գ.Սահակյանը ծեծել է իրեն: Հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով։ Քրեական գործով նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ակառավարությանն առընթեր ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնին: 

 

Նախորդ հոդվածը‘Մխիթարյանի դեբյուտային խաղը (ուղիղ Բորուսիա Դ – Բազել)’
Հաջորդ հոդվածը‘Սարգսյանը չի՞ վստահում Դերոյին. Վարչապետը մեկնել է Եվրոպա՝ բուժզննման’