‘Սպիտակի և Տավուշի մարզի ավտոճանապարհներին թույլ մառախուղ է’

900

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 24-ին` ժամը 09:30-ի դրությամբ, Գորիսից դեպի Լեռնային Ղարաբաղ տանող ճանապարհահատվածում և Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղ-տեղ մերկասառույց է՝ մշակված աղ-ավազով:

Սպիտակի և Տավուշի մարզի ավտոճանապարհներին թույլ մառախուղ է:     
                                                                                        
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
       
Միջպետական  և հանրապետական  նշանակության ավտոճանապարհները բաց են:   

Հ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 24-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:

Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում:


Նախորդ հոդվածը‘Անչելոտի. «Չեմ կարծում, որ Սերխիո Ռամոսի պայմանագրի երկարաձգման հարցը կազդի նրա ելույթների վրա»’
Հաջորդ հոդվածը‘Մարտում վիրավորված զինծառայողի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր’