‘Սպիտակ գվարդիա. Կու-կլուքս-կալնը գովազդվում է կոնֆետների օգնությամբ’

902

Թեպետ ԱՄՆ-ն արդեն վեց տարի ղեկավարում է սևամորթ նախագահ, այդ երկրում ռասիստական ավանդույթները դեռևս արմատախիլ չեն արվել: Միացյալ Նահանգների տարածքում գործում են մի քանի կազմակերպություններ, որոնք իրենց համարում են անցյալում ամերիկյան աջակենտրոն ամենահայտնի կառույցի՝ կու-կլուքս-կլանի իրավահաջորդը: Ընդ որում՝ իրենց անդամների թիվը մեծացնելու համար նրանք հաճախ բավական անսովոր հնարքների են դիմում:

Այսպես, այս տարվա հուլիսի 15-ի առավոտյան Օկոնի շրջանի բնակիչները (Հարավային Կառոլինա նահանգ) իրենց տան շեմին հայտնաբերեցին կոնֆետի պլաստիկե տուփեր, որոնց վրա սպիտակ թիկնոցով և այրվող սրով ձիավորի պատկեր կար: Նկարն ուղեկցվում էր մակագրությամբ՝ «Փրկե՛ք մեր երկիրը՝ մտե՛ք Կլան», և ստորագրություն՝ կու-կլուքս-կլանի հավատարիմ սպիտակ ասպետներ: Զանգահարելով տուփի վրա նշված հեռախոսահամարով՝ կարելի էր ունկնդրել ավտոպատասխանիչի հետևյալ ուղերձը. «Տղամա՛րդ եղիր՝ մտի՛ր կլան: Անօրինական ներգաղթը քայքայում է Ամերիկան: Միշտ հիշի՛ր՝ ոչ սպիտակ՝ նշանակում է՝ ոչ ճիշտ: Իշխանությունը սպիտակների՛ն»:

ԱՄՆ-ի համար՝ կու-կլուքս-կլանը կամ ինչպես իրենք են անվանում՝ KKK-ն, ազգային առասպելի մի մասն է: Շատերը կլանի գոյությունը համարում են երկրի պատմության ամոթալի էջերից մեկը:

Կլանն ստեղծվել է 1865 թ.: 1870-ին այն ճանչվել է ահաբեկչական կազմակերպություն: Դրան նպաստել է այն, որ հարավային նահանգներում շատ հանցագործություններ կատարվում էին մարդկանց կողմից, ովքեր թեև կազմակերպության անդամ չէին, սակայն կրում էին նրանց համազգեստը՝ սպիտակ բալախոն: Կազմակերպությունը մի քանի անգամ լուծարվել է ու դադարեցրել գործունեությունը, սակայն հետո կրկին վերածնվել է: 1920 ական թթ. կեսերին կլանում ընդգրկված էին մինչև վեց միլիոն ամերիկացիներ:

Փոխանցում է lenta.ru-ն:

 

Նախորդ հոդվածը‘Երրորդ պոչամբար Թուխմանուկում չի լինի ‘
Հաջորդ հոդվածը‘Թուրքական «ASIMDER» կառույցն իշխանություններին կոչ է արել միջոցներ ձեռնարկել հայ զբոսաշրջիկների դեմ, ովքեր ծածանում են Հայաստանի դրոշը’