Սպիտակ թղթերի հեղափոխություն․ ՉԺՀ

324

Չինաստանի ոստիկանությունը շարունակում է բերման ենթարկել լոքդաունների դեմ զանգվածային ցույցերի մասնակիցներին։

Հաղորդվում է, որ  մինչև երկուշաբթի գիշերը ցույցերը շարունակվել են երկրի մայրաքաղաք Պեկինում, խոշորագույն Շանհայ քաղաքում, նաև Նանկինում, Ուհանում և այլուր։

Ցուցարարները հաճախ փողոց են դուրս գալիս մաքուր սպիտակ թղթերով՝ կարգախոսների փոխարեն․ այդ կերպ նրանք փորձում են շրջանցել գրաքննության արգելքները։

Ցուցարարներից ոմանք առաջ են քաշում այդ երկրի համար չափազանց անսովոր քաղաքական պահանջներ՝ ՉԺՀ ղեկավար Սի Ձինպինի հրաժարականը, թեպետ ցույցերի համար առիթ է դարձել «զրոյական կովիդ» քաղաքականությունը, որը ներառում է զանգվածային թեստավորում, երկարատև կարանտիններ և անակնկալ լոքդաուններ։

Չինաստանը գնում է կորոնավիրուսի ցանկացած բռնկում լրիվ խեղդելու ճանապարհով, երբ նույնիսկ եզակի դեպքերի պատճառով իշխանությունները լոքդաուն են սահմանում միլիոնավոր բնակչություն ունեցող քաղաքներում։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԱԱ-2022. ՖԻՖԱ-ն կարգապահական գործ է հարուցել Գերմանիայի հավաքականի նկատմամբ
Հաջորդ հոդվածըԶԼՄ․ Էրդողանի և Ասադի հանդիպումը կկայանա մոտ ժամանակներս