‘Սպիտակ ձեռնափայտի օրը (ֆոտոշարք)’

1133

Սպիտակ ձեռնափայտի միջազգային օրը (International White Cane Safety Day) սահմանվել է ԱՄՆ-ում 1970 թ. հոկտեմբերի 15-ին, Կույրերի միջազգային ֆեդերացիայի կողմից, և այդ ժամանակից ի վեր այն տեղ է գրավել շատ երկրների օրացույցերում՝ ի նշան համերաշխության կույրերի հետ:  ԽՍՀՄ-ում առաջին անգամ Սպիտակ ձեռնափայտի օրը նշվել է 1987 թ. հոկտեմբերի 15-ին:

1921 թ. բրիտանացի լուսանկարիչ Ջեյմս Բիգսը տեսողությունը կորցրել էր դժբախտ պատահարի արդյունքում: Բախվելով քաղաքում անվտանգ տեղաշարժվելու խնդրին՝ նա իր ձեռնափայտը խնդրել էր ներկել սպիտակ գույնով, ինչն այն ավելի նկատելի կդարձներ վարորդների և հետիոտների համար:

Տասը տարի անց՝ 1931 թ. ֆրանսիացի ակտիվիստուհի Գվիլլի Դ’Էրբեմոնը մի քանի նախարարների ներկայությամբ երկու սպիտակ ձեռնափայտ հանձնեց՝ մեկը կույր զինվորականի, երկրորդը՝ քաղաքացիական անձի: Ընդհանուր առմամբ՝ ֆրանսուհին Փարիզի բնակիչներին բաժանեց սեփական միջոցներով գնված 5 հազար սպիտակ ձեռնափայտեր, և դա սկիզբ դրեց այդ ավանդույթին:

Առողջապահության համաշարհային կազմակերպության տվյալներով՝ այսօր աշխարհում կա գրեթե 37 միլիոն կույր մարդ, ևս 125 միլիոնը՝ ծայրահեղ վատ տեսողությամբ, փոխանցում է  ИТАР-ТАСС-ը:

Լուսանկարների մակագրությունները

Սթիվի Ուանդեր, երգիչ, երգահան

Դևիդ Բլանքեթ, Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարար (2001-2004 թթ.)

Անտոնիո Դոմինգեզ, լուսանկարիչ

Շառլոտա Բրաուն, ցատկորդ

Նախորդ հոդվածը‘Աֆյանն այլեւս փոխոստիկանապետ չէ ‘
Հաջորդ հոդվածը‘Վրաստանի նոր վարչապետի անունը հայտնի կդառնա նախագահական ընտրություններից 1 շաբաթ անց’