‘Սպիտակ տանն առաջարկում են պատժամիջոցներ սահմանել ընդդեմ Յանուկովիչի’

773

ԱՄՆ վարչակազմի կայքում խնդրագիր է հայտնվել՝ ընդդեմ Ուկրաինայի իշխանությունների. դրա հեղինակներն առաջարկում են պատժամիջոցներ սահմանել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի նկատմամբ, եթե Կիևը չստորագրի ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը:

Խնդրագրում առաջարկվում է արգելել Յանուկովիչի և նրա կառավարության անդամների մուտքն ԱՄՆ և Եվրամիության երկրներ: «Մենք չենք կարող հանդուրժել այն փաստը, որ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը և նրա կառավարությունը Ուկրաինայի ժողովրդից խլում են արևմտյան քաղաքակրթությանն ավելի մոտենալու իրավունքը»,- ասվում է փաստաթղթում: Ուղերձի հեղինակները նաև առաջարկում են սառեցնել այն ընկերությունների բանկային հաշիվները, որոնք կապ ունեն Յանուկովիչի և Ուկրաինայի կառավարության հետ:

Որպեսզի ԱՄՆ վարչակազմն արձագանքի այս ուղերձին, անհրաժեշտ է մեկ ամսվա ընթացքում՝ մինչև դեկտեմբերի 26-ը, հավաքել 100 հազար ստորագրություն: Այսօր առավոտյան արդեն ստորագրությունների թիվն անցել էր 1300-ից, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը: 

Նախորդ հոդվածը‘Օսկանյանն էլ է Վիլնյուս գնում’
Հաջորդ հոդվածը‘Պուտինն Ուկրաինային հիշեցրել է պարտքերի և գազի մասին’