Սպիտակ տունը Մոդիի այցն ավելի նշանակալի է համարում, քան Բլինքենի այցը ՉԺՀ

253

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին 2023 թ․ հունիսի 20-ից 25-ն ընկած ժամանակահատվածում պետական այցով կժամանի ԱՄՆ և Եգիպտոս։ Ինչպես ուրբաթ օրը իր կայքում տեղեկացրել է Հնդկաստանի ԱԳՆ-ն, ԱՄՆ-ում Մոդին կհանդիպի նախագահ Ջո Բայդենի հետ, ելույթ կունենա Կոնգրեսում և Յոգայի օրը կանցկացնի ՄԱԿ-ում։

Վաշինգտոնը Մոդիի այցը ավելի նշանակալի դիվանագիտական իրադարձություն է համարում երկրի համար, քան ամերիկյան պետքարտուղար Էնթոնի Բլինքենի այցը ՉԺՀ, որից ԱՄՆ-ը լուրջ առաջընթաց չի ակնկալում։

Նման կարծիք է հայտնել Միացյալ Նահանգների նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը, որի խոսքը ուրբաթ օրը մեջբերել է Reuters գործակալությունը։

Սալիվանի խոսքով՝ ԱՄՆ-ը «եռանդուն քաղաքականություն» է վարում, որպեսզի հաղթահարի լարվածությունը երկու խոշորագույն տնտեսությունների հետ հարաբերություններում։ Ըստ Սալիվանի՝ Բլինքենը հունիսի 18-19-ին Չինաստան կատարելիք այցի ընթացքում զբաղվելու է «էսկալացիայի կառավարմամբ», որպեսզի տերությունները «չգլորվեն հակամարտության մեջ»։ Մոդիի այցը ԱՄՆ, նրա կարծիքով, ավելի կարևոր դիվանագիտական իրադարձություն է և «տրանսֆորմացիոն փուլ» կդառնա երկու երկրների հարաբերություններում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՍիյարտո․ Եթե հաղթեր Թրամփը, Ուկրաինայում պատերազմը չէր լինի
Հաջորդ հոդվածըԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունն ապատեղեկատվություն է․ ՊԲ