Սպիտակ տուն․ Կառլ III-ի թագադրման արարողության ընթացքում ԱՄՆ-ը կներկայացնի Բայդենի տիկինը

140

ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը կներկայացնի Միացյալ Նահանգները Լոնդոնում մայիսին կայանալիք՝ Մեծ Բրիտանիայի արքա Կառլ III-ի թագադրման արարողությանը։

Այդ մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը միապետին հայտնել է երեքշաբթի օրը հեռախոսազրույցի ընթացքում։

«Նախագահը շնորհավորել է թագավորին առաջիկա թագադրման կապակցությամբ և տեղեկացրել, որ ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենն անհամբերությամբ սպասում է այդ արարողությանը ներկա գտնվելու հնարավորոթյանը,- ասվում է Սպիտակ տան կայքում հրապարակված հայտարարության մեջ։- Նախագահը նաև ցանկություն է հայտնել առաջիկայում հանդիպել Մեծ Բրիտանիայի թագավորի հետ»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԹրամփին փաստաթղթերի կեղծման մեղադրանք է ներկայացվել 34 կետով
Հաջորդ հոդվածըԹրամփ․ Աշխարհը կանգնած է միջուկային երրորդ համաշխարհային պատերազմի շեմին