‘Սպորտի նախարարը` իր որդու մասին. Ամեն ինչ լավ է, անհանգստանալու ոչինչ չկա ‘

1071

Սպորտի և երիտասարդության գործերի նախարար, ծանրամարտիկ Յուրիկ Վարդանյանը մեկնաբանել է հայ-իրանական սահմանում թմրանյութեր փոխադրելու կասկածանքով ձերբակալված իր որդուն առնչվող աղմկահարույց պատմությունը: «Ամեն ինչ լավ է, անհանգստանալու ոչինչ չկա», — հոկտեմբերի 30-ին խորհրդարանում լրագրողներին հայտարարել է նախարարը: Նրանից այլ մեկնաբանություն ստանալ չի հաջողվել, նախարարը հապճեպ հեռացել է:

Հիշեցնենք, որ Յուրիկ Վարդանյանի որդուն` Դավիթ Վարդանյանին, մեղադրանք է ներկայացվել ՀՀ ՔՕ 268 հոդվածի 3-րդ մասով և 215-րդ հոդվածի 2-րդ մասով: Դավիթ Վարդանյանը գտնվում է Երևանի ՔԿՀ-ներից մեկում: 

Նախորդ հոդվածը‘4 տարվա ընթացքում առաջին անգամ ավելացել են կրթության ոլորտի ծախսերը ՀՆԱ կտրվածքով’
Հաջորդ հոդվածը‘Կառավարության նիստը՝ Գեղարքունիքում ‘