‘Սպորտ-Էքսպրես. «Կրասնոդարի» դեմ խաղում Մխիթարյանը լավագույնն էր «Բորուսիայի» կազմում’

1368

Спорт-Экспресс-ը, վերլուծելով Եվրոպայի լիգայի խմբային փուլի «Կրասնոդար» — «Բորուսիա» հանդիպումը, դորտմունդյան ակումբի կազմում ամենաբարձրը գնահատել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղը (6,5` 10 բալանոց համակարգով):

«Մի քանի գոլային պահ ստեղծեց թիմակիցների համար, ընդմիջումից հետո կարող էր ինքը խփել, սակայն հայազգի ֆուտբոլիստի ամենավտանգավոր հարվածն իր վրա ընդունեց դարպասաձողը: Գյունդոգանի հետ միասին «Բորուսիայի» ամենավտանգավոր ֆուտբոլիստն էր: Պաշտպաններին ոչ միշտ էր հաջողվում չեզոքացնել նրան»,- գրում է հեղինակավոր պարբերականը:

Նախորդ հոդվածը‘BVB-RUSSIA. Մխիթարյանը կարողացավ խաղալ Ռոյսի ու Կագավայի փոխարեն’
Հաջորդ հոդվածը‘Ժոզե Մոուրինյո. «Ես ուզում եմ մնալ ակումբում: Ակումբն ուզում է, որ ես մնամ»’