Սվերդլովի մարզի Սոսևա ավանում այրվել է 110 կառույց

1110

Սվերդլովի մարզի Սոսևա ավանում բռնկված հրդեհի հետևանքով այրվել է 110 կառույց, և դրանցից 108-ը՝ բնակելի տներ։

Այդ մասին հաղորդել է տարածաշրջանային ԱԻՆ ԳՎ մամուլի ծառայությունը։

Գրեթե 660 մարդ, այդ թվում՝ 148 երեխա, հրդեհի հետևանքով զրկվել են կացարանից Սվերդլովի մարզի վեց բնակավայրերում։ Ամբողջությամբ այրվել է նաև Պատիժների իրականացման դաշնային ծառայության մարզային ուղղիչ-առողջարարական հաստատությունը, կալանավորները տարհանվել են։

Ավելի ուշ պարզվել է, որ Սոսևայի կայարանում հրկիզվել են փայտանյութով բեռնված վագոնները։ Փաստի առթիվ հարուցվել են քրեական գործեր։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՌԴ դեսպանատուն․ Արևմուտքը Կիևին ռադիոակտիվ «դամբանատեղիի» դեր է հատկացրել
Հաջորդ հոդվածը«Կարմիր խաչի» ուղեկցությամբ 16 անձ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ