‘Ստալինի հուշարձանը վերադարձնելու համար Գորիում ստորագրահավաք է անցկացվում’

1017

Խորհրդային բռնապետ (1924-1954թթ.) Իոսիֆ Ստալինի՝ երկու տարի առաջ ապամոնտաժված հուշարձանը վերադարձնելու համար Վրաստանի  Գորի քաղաքում մինչև «առաջնորդի» ծննդյան օրը՝ դեկտեմբերի 21-ը, կհավաքվի 10 հազար ստորագրություն, փոխանցում է Վրաստանում ռուսաստանյան ВЗГЛЯД թերթի թղթակիցը: Ըստ այդմ՝  թերթին դրա մասին տեղեկացրել է ստորագրահավաքի կազմակերպիչներից մեկը:

«Գործընթացը շատ ակտիվ է առաջ գնում, Գորիի բնակիչներն ուզում են վերադարձնել մեր մեծ հայրենակցի հուշարձանը»,- ասել է նա: Ըստ աղբյուրի տեղեկատվության՝ ստորագրությունները կփոխանցվեն տեղական իշխանության մարմիններին, որպեսզի նրանք որոշեն, թե երբ են վերադարձնելու  հուշարձանը: Ենթադրաբար՝ հուշարձանը կվերականգնվի ոչ թե կենտրոնական հրապարակում, այլ «առաջնորդի» տուն-թանգարանում: Հիշեցնենք, որ Իոսիֆ Ստալինի արձանը Գորիի կենտրոնական հրապարակից ապամոնտաժվել էր երկու տարի առաջ՝ հունիսի 25-ին: Իշխանություններն այն ժամանակ հայտարարել էին, թե Ստալինը ասոցացվում է «ռուսաստանյան կայսերական քաղաքականության» հետ:

Ի դեպ, Գորիում, Ստալինի արձանի նախկին տեղում, կկառուցվի 2008 թ. Ռուսաստանի հետ պատերազմի զոհերի հուշահամալիր:

Նախորդ հոդվածը‘Աբրամ Բախչագուլյան. Իրացման ցանցում սիբիրախտով կասկածվող մսամթերք չկա ‘
Հաջորդ հոդվածը‘Խոշոր հարկատուների համար նոր ՀԴՄ-ների ներդրման ժամկետը երկարաձգվեց ‘