‘Ստամբուլը հայտնվել է ահաբեկիչների ուշադրության կենտրոնում’

1276

Ստամբուլի երկու գլխավոր ֆուտբոլային թիմերի հանդիպումը, որ պետք է կայանար կիրակի երեկոյան, հետաձգվել է Ստամբուլի նահանգապետի հրահանգով, ինչպես հայտարարվել է՝ անվտանգության նկատառումներով:

Ֆուտբոլասերները, որոնք արդեն եկել են մարզադաշտ, տարհանվել են: «Գալաթասարայի» և «Ֆեներբախչեի» երկրպագուներն սկսել են աղմկել, երբ սկսվել է տարհանումը:

Ստամբուլի իշխանությությունների հայտարարության մեջ ասվում է, որ իրենք հավաստի տվյալներ են ստացել այն մասին, որ հանդիպման ընթացքում, հնարավոր է, ահաբեկչական գործողություն իրականացվի:

Շաբաթ օրը Ստամբուլում մահապարտ ահաբեկիչը պայթյուն է իրականացրել, որի հետևանքով զոհվել է չորս մարդ, 36 հոգի վիրավորվել է: Զոհերից երեքն իսրայելցիներ են, որոնք նաև ամերիկյան քաղաքացիություն ունեին:

Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ պայթյուն իրականացրած մահապարտը կապված է եղել «Իսլամական պետություն» ջիհադիստական կազմակերպության հետ: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Այց, որ մինչև վերջերս անհնար էր թվում’
Հաջորդ հոդվածը‘Աբդեսլամը մտադիր է դատի տալ դատախազին’