Ստամբուլի ահաբեկչության ռումբը հավաքել են սոցցանցի հրահանգների համաձայն

278

Նոյեմբերին Ստամբուլի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչական գործողության պայթուցիկ սարքը հավաքվել է սոցցանցերի հրահանգների համաձայն, հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։

Նոյեմբերի 13-ին Ստամբուլում որոտացած պայթյունի զոհ էր դարել վեց մարդ, վիրավորվել էր  81 հոգի։ Կասկածյալ կինը ձերբակալվել է և խոստովանել, որ կապեր ունի Թուրքիայում արգելված Քրդական բանվորական կուսակցության հետ։

«Կարող եմ հայտնել, որ ռումբը պատրաստվել է սոցցանցերի ալիքներով, այսինքն՝ այն հավաքել են «ուղիղ եթերում» սոցցանցի ալիքով։  Մենք տվյալներ ունենք այն մասին, որ ռումբը գործի է դրվել ԱՄՆ-ի հետ կապ ունեցող, «Հաջի» պայմանական անունով ՔԲԿ անդամի բջջային հեռախոսի միջոցով»,- Սոյլուի հայտարարությունն է մեջբերել AHaber հեռուստաալիքը։

Ըստ այդմ՝ ահաբեկչական գործողության կասկածյալը պնդում է, թե չի իմացել փաթեթի պարունակության մասին և կարծել է, թե այնտեղ շոկոլադի տուփ է։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածը«Ոչ մի պաշտոնական մարմին Իրանում չի հաստատել բարքերի ոստիկանության լուծարումը»
Հաջորդ հոդվածըԱԱ-2022. Սուպերհամակարգիչը կանխատեսել է քառորդ եզրափակիչի արդյունքները