Ստամբուլի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է երկու մարդ

251

Ուրբաթ օրը Ստամբուլի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ, ևս երկուսը վնասվածքներ են ստացել։

Այդ մասին հաղորդել է TRT հեռուստաալիքը։

Տվյալ պահին չպարզված պատճառներով հրդեհ է բռնկվել քաղաքի թաղամասերից մեկի յոթհարկանի հյուրանոցում։ Փրկարարական ծառայությունների աշխատակիցները կարողացել են կրակը մարել 45 րոպեում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՀոնկոնգում մեծ ավտովթարի հետևանքով տուժել է 100-ից ավելի մարդ
Հաջորդ հոդվածըԿրեմլն այս տարի մտադիր չէ լուսավորությունն անջատել «Երկրի ժամին»