‘Ստամբուլի հրապարակում բողոքի ցույցը «լեզվաբանական պատերազմի» տեսք է ընդունում’

853

Ստամբուլում երկու օր առաջ սկսված «լուռ բողոքի» ակցիան կամաց-կամաց անսովոր ձևեր է ընդունում. Թաքսիմ հրապարակում լեզվաբանական «մարտեր» են ընթանում ցուցարարների և կառավարության կողմնակիցների միջև, հաղորդում են թուրքկան ԶԼՄ-ները:

Չորեքշաբթի ցերեկը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականութան դեմ բողոքի լուռ ցույց անող ցուցարարների դեմ շարվել են իշխող կուսակցության կողմնակիցները՝ «լուռ բողոք» արտահայտելով «լուռ բողոքողների» դեմ, հաղորդում է  РИА Новости-ն: Ավելի ուշ, Medyafaresi կայքի հաղորդման համաձայն՝ առաջին (հակակառավարական) ցուցարարները, ի պատասխան իրենց ընդդիմախոսների, շապիկներ են հագել, որոնց վրա եղել է մակագրություն՝ «Լուռ բողոք՝ ընդդեմ լուռ բողոքի դեմ լուռ բողոքի»:

Ավելի վաղ Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առինչը լրագրողներին հայտարարել էր, թե ցուցարարներն իրավունք ունեն այդ կերպ արտահայտելու իրենց բողոքը, բայց ինքն անհանգստանում է նրանց առողջության համար, քանի որ «ութ ժամ կանգնելը շատ դժվար է»: Իսկ Թուրքիայի ներքին գործոց նախարար Մաումար Գյուլերն իր հերթին հավաստիացրել էր, թե ոստիկանությունը չի խանգարի «կանգնած մարդկանց ցույցը», եթե այն չխաթարի հասարակական կարգուկանոնը, փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Մխիթարյանի տրանսֆերային իրավունքների 25 տոկոսը «Փյունիկինն է», իսկ «Փյունիկի» նախագահը Ռուբեն Հայրապետյանի տղան է’
Հաջորդ հոդվածը‘Ճանաչեք «ձեր» պատգամավորներին’