‘Ստամբուլի նորընտիր քաղաքապետը ստանձնել է պաշտոնը’

950

Էքրեմ Իմամօղլուի տասնյակ հազարավոր կողմնակիցներ հինգշաբթի օրը հավաքվել են Ստամբուլի քաղաքապետարանի մոտ, որպեսզի տոնեն քաղաքապետի պաշտոնի ստանձնումն իրենց ընտրյալի կողմից։

 Երեք ամսվա ընթացքում երկրորդ անգամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընդդիմության ներկայացուցչին է հանձնել մեգապոլիսի ղեկավարի և նրան համապատասխան լիազորություններով օժտելու վկայականը։

«Ստամբուլի բնակիչները լավ դաս տվեցին մի խումբ մարդկանց, ովքեր ուզում էին փչացնել ժողովրդավարությունը։ Եվ մենք այսօր վերջապես կարող ենք ասել. «Կեցցե Հանրապետությունը։ Կեցցե ժողովրդավարությունը»»,- հավաքվածներին դիմելով՝ ասել է դեռևս  Մուստաֆա Քեմալի հիմնադրած Հանրապետական ժողովրդական կուսակցության անդամ Իմամօղլուն։

Իր հաղթանակով նոր քաղաքապետը հարված հասցրեց կրկնական քվեարկություն պարտադրած նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխող Արդարության և զարգացման կուսակցության՝ անխախտ թվացող դիրքերին։

Էրդողանն ինքն էլ մի ժամանակ եղել է Ստամբուլի քաղաքապետը, իսկ նրա կուսակցությունը քաղաքը վերահսկում էր 2002 թվականից։

Սակայն Իմամօղլուի երկրորդ հաղթանակն ավելի համոզիչ էր։ Նա քաղաքապետի պաշտոնը կզբաղեցնի հինգ տարի։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածը‘Զելենսկի․ «Ես միջազգային անցուդարձին համացանցից եմ տեղեկանում»’
Հաջորդ հոդվածը‘«Մանչեսթեր Սիթին» կփորձի ձեռք բերել Իսկոյին’