‘Ստամբուլի քաղաքապետը նշանակվել է Թուրքիայի ՆԳ նախարար. Վերաբախշումներ կառավարությունում’

1119

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերաբախշումներ է կատարել կառավարությունում: Ինչպես հաղորդում է թուրքական «Հուրիեթ» թերթը, վարչապետի որոշման համաձայն` Թուրքիայի Ներքին գործերի նախարարության նոր ղեկավար է նշանակվել Ստամբուլի քաղաքապետ Մուամար Գյուլերը: Նա այդ պաշտոնում փոխարինել է Իդրիս Նաիմ Շահինին:

Էրդողանը Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար է նշանակել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Օմեր Չելիքին: Այդ պաշտոնում նրա նախորդը եղել է Էրթողրուլ Գյունայը:

Էրդողանը փոխել է նաև առողջապահության և կրթության նախարարությունների ղեկավարներին: Առողջապահության նախարարի պաշտոնում Ռեջեբ Աքդաղին փոխարինել է Մեհմեթ Մուեզինօղլուն, իսկ Ազգային կրթության նախարարի պաշտոնում Օմար Չելիքին փոխարինել է պրոֆեսոր Նաբի Ավջին, այս մասին հաղորդում է «Արմենպրեսը»:

Նախորդ հոդվածը‘Խերարդ Պիկե. Առանց Կասիլյաս «Ռեալին» բարդ է լինելու մեր հետ’
Հաջորդ հոդվածը‘Ստյոպա Սաֆարյան. Դատարանից վերև Տարոնի աներձագ կա’