‘Ստամբուլում ԱՄՆ դեսպանի սպանության մեջ կասկածվող երկու հոգի ձերբակալվել է’

1062

Սեպտեմբերի 11-ին Լիբիայում ԱՄՆ դեսպան Քրիստոֆեր Սթիվենսի եւ դեսպանության 3 աշխատակիցների սպանության հանցակցության մեջ կասկածվող երկու թունիսցիներ այսօր ձերբակալվել են Ստամբուլում, հայտնում է թուրքական Kanal-D հեռուսատաընկերությունը:

Հեռուստաընկերության տվյալներով, նրանք բերման են ենթարկվել Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում՝ կեղծված անձնագրերով Թուրքիա մուտք գործելու փորձի ժամանակ:

Ինչպես տեղեկացնում է աղբյուրը, թուրքական իշխանությունները դեռեւս պաշտոնապես չեն հաստատել տեղեկատվությունը:

Հիշեցնենք, որ համացանցում «Մահմեդականի անմեղությունը» ֆիլմի ի հայտ գալուց հետո Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի մի շարք երկրներում տեղի ունեցան հարձակումներ այդ երկրներում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունների վրա: Սեպտեմբերի 11-ի Լիբիայի մայրաքաղաք Բենգազիում անհատ անձինք նռնականետերից կրակ էին բացել ԱՄՆ հյուպատոսության վրա, ինչի արդյունքում զոհվեցին դեսպան Սթիվենսը եւ հյուպատոսության եւս երեք աշխատակիցներ:  

 

 

Նախորդ հոդվածը‘Գլոբալ Գոլդ Մայնինգի երրորդ պարզաբանումը. «Սա յուրօրինակ Այվազյանաշունչ է» ‘
Հաջորդ հոդվածը‘Լուիշ Ֆիգու. Ռոնալդուն այս տարի արժանի է «Ոսկե գնդակին»’