‘Ստամբուլում կանխվել են ահաբեկչական գործողություններ’

888

Անվտանգության ուժերի հատուկ գործողությունների շնորհիվ Ստամբուլում ձերբակալվել են «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության 11 անդամներ, հաղորդում է Sabah թերթը: Հաղորդվում է, որ ահաբեկիչները ծրագրել էին ակցիաներ իրականացնել Թուրքիայում ԱՄՆ դեսպանատանը, ինչպես նաև՝ երկրի մի շարք սինագոգներում ու եկեղեցիներում: Ձերբակալված ահաբեկիչների մոտից հայտնաբերվել են նաև 20 կգ պայթուցիկ նյութեր, հինգ հրացան և հինգ ատրճանակ: Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել:

Հիշեցնենք, որ այս ամսի սկզբին Անկարայում ԱՄՆ դեսպանատան մոտ արդեն մի անգամ կատարվել էր ահաբեկչական գործողություն, որի արդյունքում զոհվել էր դեսպանատան մի  պահապան, իսկ այցելուներից մեկն էլ վիրավորվել էր: Զոհվել էր նաև ահաբեկչական գործողության կազմակերպիչը՝ մարքսիստական «Թուրք ժողովրդի ազատագրության ճակատ/կուսակցություն» խմբակցության անդամ Էջևեթ Շանլին, հաղորդում է Trend-ը:

 

Նախորդ հոդվածը‘Խորեն Հովհաննիսյան. Ժամանակը ցույց տվեց, որ մենք ճիշտ աշխատանք կատարեցինք’
Հաջորդ հոդվածը‘Երեւանի ավագանու ընտրություններին ՀՀԿ ցուցակը կգլխավորի Տարոն Մարգարյանը’