‘Ստամբուլում հարձակման է ենթարկվել տարեց հայ կինը’

852

Ստամբուլի Ֆերիքյոյի թաղամասում անհայտ անձի կողմից հարձակմանն է ենթարկվել Սավաշ փողոցի 80-ամյա բնակչուհի Մարգարիտ Ջամքոսօղլուն:

Ինչպես հաղորդում է «Ակոս» թերթը, տարեց կինը պատմել է, որ օգոստոսի 17-ին խանութից վերադառնալու ժամանակ շենքի մուտքում տեսել է միջահասակ կասկածելի տղամարդու, որի վրա ուշադրություն չի դարձրել` կարծելով, թե հյուր է: «Երբ բացեցի բնակարանի դուռը, նա հետեւից հարձակվեց ինձ վրա եւ տապալեց գետնին: Նա գլուխս հարվածում էր հատակին` աշխատելով սպանել ինձ: Հետո նա սեղանի վրայից վերցրեց պայուսակս, որի մեջ 70 լիրա փող կար եւ փախավ: 50 տարի է՝ այստեղ եմ ապրում, եւ նման բան ինձ հետ չէր պատահել» -ասել է Մարգարիտ տատիկը:

Նախորդ հոդվածը‘Բակո Սահակյանը նոր նշանակում է կատարել’
Հաջորդ հոդվածը‘Դավիթ Ջամալյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական’