Ստամբուլում հինգ տարում կտարաբնակեցնեն 1,5 մլն շենք՝ հնարավոր երկրաշարժի պատճառով

246

Թուրքիայի իշխանությունները մտադիր են 17_միլիոնանոց Ստամբուլում  հինգ տարվա ընթացքում տարաբնակեցնել առնվազն 1,5 մլն բնակելի շենք՝ 7 մագնիտուդից բարձր հնարավոր երկրաշարժից դրանց ավերվելու ռիսկի պատճառով։

Այդ մասին տեղեկացրել է Թուրքիայի էկոլոգիայի և քաղաքաշինության նախարար Մուրատ Կուրումը։

«Թուրքիայի տարածքի ավելի քան 70 %-ը սեյսմիկ վտանգավոր գոտիներում է գտնվում։ Նման գոտիներից մեկը Ստամբուլն է, որտեղ նախատեսվում է հինգ տարվա ընթացքում տարաբնակեցնել 1,5 մլն շենքեր։ Քաղաքի եվրոպական և ասիական հատվածներում կկառուցվեն 500-հազարական նոր շենքեր, նույնքան էլ կկառուցվի նախկին շենքերի տեղում»,- հինգշաբթի օրը նախարարի խոսքն է մեջբերել CNN Turk հեռուստաալիքը։

Նախագծի մանրամասներն առաջիկա օրերին կներկայացնի երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, նշել է նախարարը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՀայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի մարմինը․ ՊՆ
Հաջորդ հոդվածըG7 գագաթնաժողովի ընթացքում Հիրոսիմայի երկնքում անթռիչք գոտի կսահմանվի