‘Ստամբուլում նոր հայկական դպրոց կկառուցվի ‘

911

Թուրքիայի հայ համայնքը երկար տարիների ընդմիջումից հետո Ստամբուլի Բաքիրքյոյ թաղամասում դպրոց կառուցելու թույլտվություն է ստացել, գրում է Hürriyet Daily News-ը: Դպրոցի շինարարությունը կավարտվի երկու տարվա ընթացքում: Դպրոցը կկառուցվի հիմնականում համայնքի ֆինանսավորմամբ, ինչպես նաեւ՝ Բաքիրքյոյի իշխանության մարմինների տրամադրած միջոցներով: Դպրոցի հիմնարկեքը կայացել է նոյեմբերի 18-ին, 1750 քառակուսի մետր հողատարածք զբաղեցնող շենքի կառուցման համար նախատեսվում է ծախսել 4,5 միլիոն թուրքական լիրա (մոտ $2,5 մլն):

Բաքիրքոյի Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնադրամի գործադիր խորհրդի նախագահ Մեսութ Օզդեմիրը պարբերականին ասել է, որ շատ ուրած է՝ 10 տարվա փորձերից հետո շինարարության թույլտվություն ստանալու համար:

Ստամբուլում ներկա պահին շուրջ 50 հազար հայ է ապրում, ընդ որում, քաղաքում գործում է 12 հայկական դպրոց:

 

Նախորդ հոդվածը‘Եղանակը Հայաստանում. սպասվում են տեղումներ’
Հաջորդ հոդվածը‘«Հեռուստամարաթոն 2012». Շուրջ 21.5 մլն դոլարի նվիրատվություն’