‘Ստամբուլում ոստիկանությունը հարձակվել է ցուցարարների վրա’

825

Թուրքական ոստիկանությունը ներխուժել է Ստամբուլի Թաքսիմ հրապարակ, որտեղ հավաքվում են ցուցարարները: Ինչպես հաղորդել է Associated Press-ը, ոստիկաններն արդեն հաղթահարել են բարիկադները: Նրանք արցունքաբեր գազ են կիրառել: Ոստիկանները գործում են զրահատեխնիկայի ուղեկցությամբ, նրանք շրջապատել են հրապարակը և փակել բոլոր ելքերը:

Reuters-ը հաղորդում է, որ հրապարակում ցուցարարների ոչ մեծ խմբեր են եղել, որոնք սկսել են ոստիկանության ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» շպրտել: «Ալ-Ջազիրան» ուղիղ եթերում ցույց է տվել, թե ինչպես է ոստիկանությունը ջրցան մեքենաներ օգտագործում ցուցարարների դեմ:  Associated Press-ի հաղորդման համաձայն՝ ներխուժելով հրապարակ՝ ոստիկաններն սկսել են պոկել ընդդիմադիր կարգախոսներով պաստառները և դրանց փոխարեն փակցնել Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի լուսանկարները:

Ավելի վաղ Թուրքիայի վարչրապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել էր հանդիպել ցուցարարների հետ և քննարկել նրանց պահանջները, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Քաղաքապետարանը անցել է այլ հրապարակների վերակառուցման’
Հաջորդ հոդվածը‘Ո՞վ է իրականացրել Երևան-Բաքու չվերթը’