‘Ստամբուլում պայթյուն է տեղի ունեցել Adimlar ամսագրի խմբագրությունում’

1226

Ստամբուլում՝ թուրքական Adimlar ամսագրի խմբագրությունում, պայթյուն է տեղի ունեցել, որի արդյունքում պարբերականի աշխատակիցներից մեկը զոհվել է, ևս երեք հոգի վիրավորվել են, հաղորդել է Dogan գործակալությունը:

 Միջադեպը տեղի է ունեցել մարտի 25-ի երեկոյան: Գազի արտահոսքի վարկածը իրավապահ մարմինները բացառել են միանգամից. քննիչների կարծիքով՝ խմբագրությունում գործել է պայթուցիկ սարք:

Լրատվական գործակալության տեղեկությունների համաձայն՝ Adimlar ամսագիրը կապ ունի թուրք արմատական իսլամիստական «Մեծ Արևելքի իսլամական նվաճողների ճակատ» կազմակերպության հետ: Ամսագրի աշխատակիցները նախկինում կասկածվել են իսլամիստների, այդ թվում՝ «Իսլամական պետության» անդամների հետ սերտ կապեր ունենալու մեջ, փոխանցել է ТАСС-ը: Վերջին շրջանում ամսագիրը խիստ քննադատության է ենթարկում Քուրդիստանի բանվորական կուսակցությանը, որը Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել: Փոխանցում է lenta.ru-ն:

 

Նախորդ հոդվածը‘Պուտին. Ռուսաստանի դեմ ակցիաներ են նախապատրաստվում’
Հաջորդ հոդվածը‘Պարզվել է, որ Բենեդիկտ Քամբերբեթչը Ռիչարդ III-ի ազգականն է’