‘Ստեղծվել է ՀՀ Փաստաբանների պալատին կից երիտասարդական խորհուրդ’

873

ՀՀ Փաստաբանների պալատի նախագահի նոյեմբերի 11-ի որոշմամբ՝ Պալատին կից ստեղծվել է երիտասարդական խորհուրդ, որը ստեղծվել է երկու տարի ժամկետով՝ Նելլի Հարությունյանի նախագահությամբ: Խորհրդի անդամներ են նաև Հայկազ Գալստյանը, Աղավնի Մադոյանը, Տաթևիկ Շալջյանը, Մարինե Ֆարմանյանը, Կարեն Տոնոյանը, Գրիշա Բալասանյանը։

Երիտասարդական խորհուրդը ստեղծվել է՝ ելնելով երիտասարդ փաստաբանների մասնագիտական գործունեության ընթացքում առաջացած խնդիրները վեր հանելու և դրանց լուծմանն աջակցելու անհրաժեշտությունից:

Նախորդ հոդվածը‘ՌԴ դեսպան. ՄՄ-ում բոլորը իրենց ինքնիշխանության որոշակի մասը զիջում են’
Հաջորդ հոդվածը‘Հայտարարություն. Քաղաքական մեծամասնության կեցվածքը գնահատում ենք որպես բացահայտ արհամարհանք Սահմանադրության նկատմամբ ‘