‘Ստեղծվեց նոր քաղաքացիական նախաձեռնություն (Տեսանյութ)’

1611

Մենք քաղաքացիներ ենք, ովքեր համագործակցելու են, պայքարելու են միասին բոլոր քաղաքական, քաղաքացիական, սոցիալական նախաձեռնությունների հետ, որոնց գաղափարները միտված են Հայաստանի Հանրապետությունը ոտքի կանգնեցնելու, սոցիալական ծանր բեռը քաղաքացու ուսերից թոթափելու համար: Այս մասին այսօր Մաշտոցի պուրակում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց ակտիվիստ Վարդան Հարությունյանը` հավելելով, որ ստեղծվելու է նոր` «Ո՛չ թալանին» նախաձեռնություն, որը պայքարելու է բոլոր սոցիալական անարդարությունների դեմ:

Նախաձեռնության անդամներից Գեւորգ Սանոյանը իր հերթին նշեց, որ շարժումը ընդվզում է ցույց տալու երկրում տիրող անարդարությունների դեմ եւ փորձելու է շտկել, ուղղել այդ անարդարությունները:

Մանրամասները` տեսանյութում:

Նախորդ հոդվածը‘Gmail-ը հասանելի է դառնում նաև հայերեն’
Հաջորդ հոդվածը‘Դրամի փոխարժեքը բանկերում, փոխանակման կետերում և ԿԲ-ում’