Ստեփանակերտում կվերականգնվի գազամատակարարումը

309

Այսօր՝ ժամը 15-ից, Ստեփանակերտի բնակչության համար գազի մատակարարումը կվերականգնվի, տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը և հավելում` հաշվի առնելով մասնակի գազամատակարարման հանգամանքը, շրջանների գազի մատակարարումը նույն ժամին կդադարեցվի: Նման որոշումը պայմանավորված է էներգետիկ համակարգի մեծ ծանրաբեռնվածությամբ։

Արցախի տեղեկատվական շտաբը միաժամանակ տեղեկացնում է, որ Ստեփանակերտ քաղաքի գազալցակայանները կշարունակեն աշխատել:

Խնդրում ենք լինել ուշադիր և պահպանել գազից օգտվելու անվտանգության կանոնները, զգուշացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Նախորդ հոդվածըՊենտագոնի ղեկավարի նախկին խորհրդական․ ԱՄՆ-ը հուսահատվեց, երբ Պուտինը որոշեց սկսել ՀՌԳ-ն
Հաջորդ հոդվածը«Ռեալը» լրացուցիչ ժամանակում հաղթեց «Աթլետիկոյին» (տեսանյութ)